Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Չավին մի օր կգլխավորի «Բարսելոնան».
«Մի օր Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը, և ես դրանում չեմ կասկածում: Նա շատ ունակ մասնագետ է, որը հիանալի է հասկանում ֆուտբոլը: Նա ամբիցիոզ է, այդ իսկ պատճառով մի օր կգա այստեղ: Բայց հիմա մեր մարզիչը Կիկե Սետյենն է: Կարծում եմ՝ նա կկարողանա շատ բան տալ «Բարսելոնային», քանի որ ծարավ է հաղթանակների»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Չավին «Բարսելոնայի» սան է և ակումբի գույները պաշտպանել է 1998-ից 2015 թվականներին՝ կապտանռնագույնների կազմում 25 տիտղոս նվաճելով: Մարզչական կարիերան սկսել է 2019 թվականի մայիսին՝ գլխավորելով «Ալ-Սադը»: Չավիի պայմանագիրը քաթարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում