Քադիրովը ժամանակավորապես չի կարողանա կատարել Չեչնիայի ղեկավարի պարտականությունները

Քադիրովը ժամանակավորապես չի կարողանա կատարել Չեչնիայի ղեկավարի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին ասվում է Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակված հայտարարությունում:

«Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից երկրի ղեկավարի պաշտոնակատար եմ նշանակում Մուսլիմ Խուչիևին՝ Չեչնիայի կառավարության ղեկավարին»,- ասվում է փաստաթղթում, որն ստորագրվել է հունվարի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում