Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը

Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալը» այսօր մարզում է անցկացրել։ Ընդհանուր խմբի հետ չեն մարզվել Կարիմ Բենզեման և Լուկա Յովիչը։

Marca-ն գրում է, որ «Սևիլիայի» դեմ խաղը մեծ հավանականությամբ բաց են թողնելու թե՛ Բենզեման, թե՛ Յովիչը։ Վերջինս վնասվածք է ստացել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության ընթացքում։

Նման պայմաններում Զինեդին Զիդանը «Սևիլիայի» դեմ խաղում հնարավոր է խաղալու հնարավորություն տա Մարիանո Դիասին, ով այս մրցաշրջանում Լա լիգայում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Անհատական ծրագրով են մարզվել նաև Սերխիո Ռամոսը և Էդեն Ազարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում