Պակիստանում ձնահյուսի հետևանքով 77 մարդ է մահացել, 94-ը՝ վիրավորվել

Պակիստանում ձնահյուսի հետևանքով 77 մարդ է մահացել, 94-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Պակիստանի հյուսիսարևելյան շրջանում ձնահյուսի հետևանքով առնվազն 77 մարդ մահացել է, ևս 94-ը վնասվել են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ ձյան հոսքը մի քանի տներ է ավերել:

Տեղի իշխանությունների խոսքով՝ ձնահյուսն առաջացել է Քաշմիրի շրջանում ձյան առատ տեղումների պատճառով: Տասնյակ տներ են ավերվել և մնացել ձյան տակ: Բնակիչներից շատերը մահացել են իրենց տան մեջ, երբ ձնակույտը հարվածել է նրանց տներին:

Վիրավորներին ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Ջամմու և Քաշմիր վարչական շրջանի Մուզաֆարաբադ քաղաք:

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մտավախություն կա, որ մարդկանցից շատերը դեռևս փլատակների տակ են գտվում: Որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում