Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է ՌԴ նախարարների արձագանքն իրենց հրաժարականի մասին լուրին (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է ՌԴ նախարարների արձագանքն իրենց հրաժարականի մասին լուրին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության` Կրեմլի թղթակիցները Twitter սոցիալական կայքում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նախարարներն արձագանքում ՌԴ կառավարության հրաժարականի լուրին:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:

«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդգծել է Սահմանադրությունում մի շարք հիմնարար փոփոխությունների մասին, զգալի փոփոխություններ ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների, այլև իշխանության հավասարակշռության: Օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դատական իշխանության… Այս համատեքստում պարզ է դառնում, որ մենք որպես կառավարություն պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին այդ ուղղությամբ ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները: Եվ այս պայմաններում ես ճիշտ եմ համարում, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական ներկայացնի»,- ասել է Մեդվեդևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում