Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ընթանում է Կառավարության նիստը։ Օրակարգում 22 հարց է, որից 17-ը չզեկուցվող հարցեր են, 5-ը՝ զեկուցվող։ Օրակարգում ներառված են «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վերապահումով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից առանց մրցույթի հողամասեր վարձակալության տրամադրելուն համաձայնություն տալու մասին, Նախաքննություն, հետաքննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կողմից հսկողական գործունեություն իրականացնող, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին և այլ հարցեր։

Գործադիրի նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում