Մեդվեդևը կմնա «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարը

Մեդվեդևը կմնա «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում լինելով, կմնա «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

Որպես վարչապետ, Մեդվեդևը ղեկավարում էր կուսակցությունը:

«Երեկ ես զրույց ունեցա «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: … Դմիտրի Մեդվեդևը մնաց «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարը», – ասել է Տուրչակը, հավելելով, որ այս առումով օրենսդրական սահմանափակումներ չկան:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց ներկայիս կառավարության հրաժարականի մասին, որը գլխավորում էր Դմիտրի Մեդվեդևը:

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միաձայն պաշտպանեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում