Արխիվային կադրեր, թե ինչպես են Ջորջ Բուշն ու Վլադիմիր Պուտինը պարում

Արխիվային կադրեր, թե ինչպես են Ջորջ Բուշն ու Վլադիմիր Պուտինը պարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Սրանք այն կադրերն են, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կցանկանար, որ մնային արխիվներում: Այս մասին գրում է euronews-ը։

Տեսանյութում Վլադիմիր Պուտինն ու Ջորջ Բուշը պարում են ռուսական ժողովրդական երգի ներքո: Այն տեղի է ունեցել Սոչիում 2008թ.-ին։ Տեսանյութը վերջերս տարածվել է Կրեմլի կողմից` Ռուսաստանի նախագահի իշխանության 20-րդ տարվա կապակցությամբ:

Պուտինի հետ հանդիպման հաջորդ օրը համատեղ մամլո ասուլիսում, այն ժամանակվա նախագահ Բուշն ասել էր. «Ես միայն ուրախ եմ, որ մեր մամուլի ներկայացուցիչները չեն տեսել, թե ինչպես էի ես փորձում պարել այն պարը, որը ինձ խնդրել էին պարել»:

Ի պատասխան Պուտինն ասել էր, «մենք կարողացանք տեսնել, որ դուք փայլուն պարող եք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում