Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։

«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», – ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 4-ին։

Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել 2020 թվականի սկզբին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում