Կադիրովը մեկնաբանել է վարչապետի մասով Պուտինի ընտրությունը

Կադիրովը մեկնաբանել է վարչապետի մասով Պուտինի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.amՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ կապված վարչապետի պաշտոնում Միխայել Միշուստինի թեկնածությունն առաջադրելու հետ:

«Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը ճիշտ ու հավասարակշռված ընտրություն է կատարել»,-գրել է նա Ինսթագրամի իր էջում:

Կադիրովը Միշուստինին համարում է տղամարդկային ու մարտական բնավորություն ունեցող մարդ:

Չեչնիայի ղեկավարի կարծիքով, ՌԴ կառավարությունում պետք է հավաքել խելացի, իմաստուն, հեռանկարային երիտասարդների ու էներգիայով լեցուն նախարարների, ովքեր էնտուզիազմով կմոտենան իրենց աշխատանքին:

Կադիրովը հաջողություն է մաղթել ապագա վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում