Կրակի մեջ գտնվող Ավստրալիայում անձրև է գալիս

Կրակի մեջ գտնվող Ավստրալիայում անձրև է գալիս

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Արևելյան Ավստրալիայում անձրևներ են: Եվրանյուզի հաղորդմամբ, իշխանությունները կարծում են, որ այն կօգնի մարել կամ նվազագույնը հսկողության տակ վերցնել անտառային հրդեհները, որից 28 մարդ է զոհվել, սատկել է շուրջ մեկ միլիարդ կենդանի: Անձրևները մաքրում են օդը ծխից: Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները Նոր Հարավային Ուելսում կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ:

Հրդեհները բռնկվել են աննախադեպ ձգձգված երաշտի պատճառով, որը օդերևութաբանները կապում են գլոբալ տաքացման հետ: Անտառային հրդեհները մոլեգնում են Ավստրալիայում 2019-ի սեպտեմբերից: Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը մոտենում էր 42 աստիճանի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 2000 տուն, 10 միլիոն հեկտար անտառ: Ներկայումս առավել ուժեղ հրդեհներ են շարունակվում Նոր Հարավային Ուելս նահանգի հարավարևելյան մասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում