Պուտինը Մեդվեդևին նշանակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում

Պուտինը Մեդվեդևին նշանակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն է ստեղծել և այդ պաշտոնում նշանակել է Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեդվեդևը հայտարարել էր ՌԴ կառավարության ամբողջ կազմով հրաժարական ներկայացնելու մասին, որից հետո Պուտինը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ նրան կառաջարկի վերոնշյալ պաշտոնը:

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահն է երկրի ղեկավարը:

Նշենք, որ ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, որն առաջարկել էր Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում