Պուտինը պատմել է, թե ինչ լիազորություններ պետք է մնան նախագահին

Պուտինը պատմել է, թե ինչ լիազորություններ պետք է մնան նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի սահմանադրության առաջարկվելիք փոփոխությունները, նշել է, որ բոլոր փոփոխություններով հանդերձ, նախագահը պետք է պահպանի լուրջ լիազորություններ, ինչպիսիք են այն պաշտոնատար անձանց ազատումը, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, կամ չարաշահել են վստահությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ռուսաստանը միևնույն ժամանակ պետք է մնա նախագահական հանրապետություն: Նախագահը պետք է լուրջ լիազորություններ պահպանի, որոնք կապված են այն մարդկանց հնարավոր պաշտոնանկությունների հետ, որոնք օրենք են խախտում, ոչ բարեխղճորեն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները և չարաշահում են վստահությունը»,- ասել է Պուտինը սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ սա «բացարձակ պարտադիր հրամայական է», հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է վերածվել ամբողջովին խորհրդարանական հանրապետության, իսկ նմանատիպ բարդ կառուցվածքով և հսկայական տարածքով բազմաժանր և բազմազգ պետությունում դա կարող է «լուրջ փորձություն» դառնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում