AM | RU
USD
EUR
RUB

Իրանի նախագահը հայտնել է, որ այժմ ավելի շատ ուրան են հարստացնում, քան նախկինում` մինչ միջուկային գործարքի կնքումը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան նախկինում` մինչ 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի խոսքերը փոխանցում է The Guardian պարբերականը:

«Մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան նախկինում, մինչ համաձայնագրի կնքումը… Իրանի վրա մեծացել է ճնշումը, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ»,- նշել է Իրանի նախագահը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, 2015 թվականին միջազգային «միջնորդ վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական ձևով նույնիսկ երեք տարի կյանք չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց դրանից դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:

Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվեց ԱՄՆ-ի` իրանական միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի անց: Ծրագրի մի շարք կետերի կատարումից հրաժարվելն առաջին փուլում կապված էր հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների հետ:


Այնուհետև Թեհրանի իշխանությունները հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին ՝ ասելով, որ Իրանը հարստացնելու է ուրանն այնքան, որքան երկիրը դրա կարիքն ունի: Երրորդ փուլը սկսվեց սեպտեմբերի 6-ին, երբ Իրանը հայտարարեց, որ սկսել է աշխատել մի շարք ցենտրիֆուգների ուղղությամբ՝ չսահմանափակելով իրեն միջուկային հետազոտությունների և մշակումների ոլորտում:

Իրանը նոյեմբերի 6-ին չորրորդ անգամ հրաժարվեց միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից և սկսեց ցենտրիֆուգների օգտագործումն ուրանի հարստացման համար Ֆորդոյի օբյեկտում:

Լրահոս
Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է Վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել. ՈՒՂԻՂ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-իշխանությունները թաքցնում են իրական թվերը Արման Սաղաթելյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը չհակադարձելու մասին Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan