Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում