Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նորանշանակ վարչապետին

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նորանշանակ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում