Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն հունվարի 17-ին

Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն հունվարի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության կառավարության նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որն այսօր նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում, հունվարի 17-ին հանդիպում կանցկացնի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը, հանդիպումը տեղի կունենա ՌԴ Կառավարության տանը:

Այսօր Պետդումայի լիագումար նիստի ավարտին, որի ժամանակ պատգամավորները հավանության են արժանացրել Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում, կառավարության նոր ղեկավարը հայտարարել է, որ նախարարների նոր կազմը կներկայացնի առաջիկա օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում