Ինչ-որ մեկի մոտ միշտ առաջանում է Ռուսաստանը կողքից ղեկավարելու գայթակղություն. Պուտին

Ինչ-որ մեկի մոտ միշտ առաջանում է Ռուսաստանը կողքից ղեկավարելու գայթակղություն. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նկատել է դեպքեր, երբ ինչ-որ մեկի մոտ առաջանում է գայթակղություն՝ ղեկավարելու Ռուսաստանը, գրում է ria.ru-ն:

Հինգշաբթի օրը պետության ղեկավարը հանդիպել է աշխատանքային խմբի անդամների հետ՝ քննարկելու Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջարկությունները: Հանդիպման կադրերը ցուցադրվել են «Ռուսիա 24» հեռուստաալիքով: Քննարկման բանախոսներից մեկը դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիսասն է եղել, ով դարձել է այս աշխատանքային խմբի երեք համանախագահներից մեկը:

«Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ինչ-որ մեկին միշտ գայթակղում է Ռուսաստանը կողքից ղեկավարելու ցանկությունը: Մենք վաղուց ենք բախվում դրան, ես դա նկատել եմ»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում