«Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում

«Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում

«Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։ «Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարևորելու պատճառը»:

Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։ «Մարությանն ուզում է նոր մարդկանց ներգրավել, անգամ` ոչ ՔՊ-ականների, որ այս դժվար փուլը հաղթահարեն։

Ի դեպ, նրա ընկերների աշխարհագրությունը շատ մեծ է. Կենտրոնի թաղապետը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանը․․․ իր ընկերներին տեղավորել է ոստիկանությունում, այնտեղից խոսողներին բերել քաղաքապետարան»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում