Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել

Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմը փոփոխելու մասին, որը հաստատվել էր ՌԴ նախագահի` 2012 թվականի մայիսի 25-ի № 715 հրամանագրով», ասվում է հինգշաբթի երեկոյան Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություն մտցնել` որպես մշտական անդամ ներառելով Մ. Վ. Միշուստինին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարին»,- մասնավորապես ասվում է փաստաթղթում:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում