Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»

Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-հայտնեցին ընկերությունից:

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել էր, որ թեև 2020թ. սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի:

2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում