ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կառավարության փոփոխությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ РИА Новости-ին տված հարցազրույցում:

Ըստ Ռյաբկովի, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում է նախագահի կողմից, և գործող գիծը կպահպանվի կառավարության փոփոխությունից հետո:

Փոխնախարարը նաև շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ուղղված է աշխարհում իր դիրքի ամրապնդմանը և համաշխարհային բեմում ունի զգալի հեղինակություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում