Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ)

Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.amԻտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Պարման» ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպման հաշիվը բացեց Նիկոլա Կալինիչը, ով 49-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ եզրափակելով Պելեգրինիի ճշտգրիտ փոխանցումը:

«Ռոման» վերահսկում էր հանդիպման ընթացքը և երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին Պելեգրինին կրկնապատկեց հաշիվը ՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այսպիսով` «Ռոման» հաղթեց 2:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Ռոմայի» մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի Թուրինի «Յուվենտուսը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում