«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադառռնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար 6 օր առաջ են գումար փոխանցել, ասել էր, որ նման բան չկա։

Նա նշել է, որ «Արմաթը» գումար ստացել է 4 ամիս առաջ: «Երբ տվեցին այդ գումարը, մենք մտածեցինք, որ գումարի մնացած մասը կլինի բյուջեի նախագծով, բայց չեղավ: Կառավարությունը որոշում է ԿԳՄՍ ներկայացմամբ տալ միայն սարքավորումների գումարը, բայց կրթությունը միայն սարքավորումը չէ»,- հավելել է Վարդանյանը:

Նա նաև նշել էր, թե դիմում են Կառավարությանը, որ հետաքննի սաբոտաժը, ապա հավելել է. «Մենք շարունակելու ենք ներդնել «Արմաթ» լաբորատորիաները. կլինի նախարարի՞ հետ, թե՞ առանց նախարարի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում