Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ

Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունենում մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանի և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի մամուլի ասուլիսը: Վերջիններս անդրադառնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին հայտարարությանը, ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգներին։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված` պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք:

«Այդ շուկայում մենք այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք»,- ասել էր վարչապետը և նշել, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» … Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,– ասել էր նա:

Վարչապետը նշել էր, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ «իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»:

Վարչապետը նաև նշել էր՝ հեռուստաալիք կա Հայաստանում, որ երբ միացնում ես, «պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել էր, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել, վերջինս էլ դրական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում