AM | RU
USD
EUR
RUB

Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Politik.am: Նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ ներքաղաքական օրակարգում, քանի որ Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացնում հանրությանը, որի միջոցով կփարատվեն կասկածները:

Ուստի մենք փորձենք բաց աղբյուրներում առկա տեղեկության հիման վրա հասկանալ` ի վերջո ի՞նչ խնդիր կա Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասով: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար մեկ տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչպես էր մեկնաբանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իր քաղաքացիության հարցը:

2018 թվականի փետրվարի 9-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Հարցը, որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, չկա պրոբլեմ։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ նորից առանց աշխատավարձի էի աշխատում, դրանից հետո դիմել եմ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002 թվականին, 2011-ին հրաժարվել եմ քաղաքացիությունից։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբից հիմնադրել եմ, և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ է, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը դադարեց, մայր ընկերությունը դարձավ սառեցված, և տնօրեն չի նշանակում դիրեկտոր...»,- ասել է Սարգսյանը։

Այսինքն, նախագահ Արմեն Սարգսյանի պնդմամբ, ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին, սակայն այդ պետության պետական մարմիններում շարունակել են իրեն ներկայացնել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Խոսքը մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռեգիստարցիոն պալատի մասին է (Companies House): Արմեն Սարգսյանը այս կառույցին իր կողմից հիմնդրած EURASIA HOUSE INTERNATIONAL կազմակերպության մասով 2011 թվականից հետո ներկայացրած երեք հաշվետվություններում ներկայացված է, որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի (2014 ,2013, 2012)։

Companies House-ին սխալ տվյալներ ներկայացնելը հանցագործություն է:

Նախ պետք է հասկանանք, որ Մեծ Բրիտանիայի պետական այս կառույցին տեղեկատվություն է ներկայացրել կա՛մ Արմեն Սարգսյանը, կա՛մ իր լիազոր ներկայացուցիչը: Խոսքը կազմակերպության հաշվետվությունների մասին է, որը այլ անձ չէր կարող անել:

Մեծ Բրիտանիայի պետական կառույցներին կեղծ տվյալներ ներկայացնելը այդ երկրի օերնսդրությամբ համարվում է հանցագործություն: Հատկանշական է, որ զանցանք է համարվում անուշադրության պատճառով կեղծ տվյալների ներկայացումը, այսինքն` պատահմամբ սխալ տվյալների ներկայացումը ևս պատժվում է օրենքով (օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ 1, 2 )

Մի փոքր փնտրտուքից հետո մենք կարողացանք գտնել համանման մի գործ: Խոսքը Քեվին Բրաուերին (Kevin Brewer) առնչվող գործի մասին է: Ըստ դատական այս գործին առնչվող հոդվածի` Քեվին Բրաուերը Companies House պատահմամբ սխալ տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած կազմակերպության հաշվետվությունում: Դիտմամբ չարված այս սխալի համար Մեծ Բրիտանիայի դատարանը Բրաուերից գանձել էր ավելի քան 12 հազար ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 15 հազար դոլարի:

Եվ եթե ելնենք այն հանգամանքից, որ Մեծ Բրիտանիայի դատական համակարգը առաջնորդվում է նախադեպային իրավունքով, ապա վստահաբար կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի գործողությունը նույն գնահատականին պետք է արժանանար: Ավելին` Արմեն Սարգսյանի կողմից երեք անգամ նույն տեղեկությունների թերի ներկայացումը կարող է դիտարկվել որպես դիտավորություն ու կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:

Քաղաքացիություն և հարկեր

Մեծ Բրիտանիայում քաղաքացիների ու ոչ քաղաքացիների համար տարբեր հարկային ռեժիմներ են գործում: Եվ եթե հավատանք Արմեն Սարգսյանի այն պնդամը, որ ինքը 2011 թվականին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, և հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա երեք տարի շարունակ իր քաղաքացիության մասին ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել պետական մարմին, որը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել: Իսկ գուցե՞ Արմեն Սարգսյանը, չհանդիսանալով Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ներկայացել է այդպիսին, որպեսզի քիչ հարկեր վճարի: Այս թեզը ևս ուսումնասիրության կարքի ունի, և առաջիկայում մենք կդիմենք նաև Մեծ Բրիտանիայի հարկային մարմիններին` այս մասով առավել մանրամասների տիրապետելու համար:

Այս հարցերին պետք է պատասխանեն նաև Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն արարքի համար մի քաղաքացու պատժում են, իսկ մեկ այլ քաղաքացի, որը այդ արարքը կրկնել է երեք անգամ, և կարող է լինել դիտավորության միտում, որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Ընդ որում, երկրորդ քաղաքացու դեպքում կա նաև հարկերից խուսափելու ողջամիտ կասկած:

Հ.Գ. Մեր կողմից հավելենք, որ մեր պարտքն ենք համարում Արմեն Սարգսյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության մասին այս հոդվածը ուղղել Մեծ Բրիտանիայի բոլոր պատկան մարմիններին, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների: Այս հոդվածում վեր հանած փաստերը նաև ուղարկելու ենք Մեծ Բրիտանիայում պետական ռեգիստրին կեղծ տվյալներ ներկայացնելու համար պատժի ենթարկված անձանց, որպիսի նրանք իրենց կողմից պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն այն փաստի վրա որ Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքացիներ կոնրետ արաքի համար պատասխանատվություն են կրում , իսկ ՀՀ կամ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը ՝ ոչ: Կամ պարզապես պատկան մարմինները պետք է հայտարարեն որ Արմեն Սարգսյանը կեղծ տվյալներ չի ներկայացրել և հանդիսացել է Բրիտանիայի քաղաքացի այդ թվականներին, կամ էլ պետք է հայտարարեն որ ՀՀ քաղաքացի Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ավելի լայն իրավունքներ ունի , քան Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիները:

Լրահոս
Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan