AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել։

«1. Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:

2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով:

3. Անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 և 10 օր ժամկետով զինա­պարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը:

4. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արևային կայաններով, ապահովվել են խմելու ջրով և էլեկտրական հոսանքով,:

5. Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչև ռազմավարական օղակները:


6. Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը:

7. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ-ի հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել և ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր:

8. Կնքվել և կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության և նորոգման պայմանագրերը:

9. Մշակվել և գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android և IOS օպերացիոն համակարգերում:

10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները:

11. «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած և զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

12. ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակե­լի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում):

13. Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները.

ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների,

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները,

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր,

Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելու­թյուններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքե­լությունը Սիրիայում:

14. Կատարվել են զինվորական կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների նշանակումներ:

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների շրջա­նակներում ՊՆ կենտրոնական բնակա­րանային հանձնաժողովի կողմից նախկին զինծա­ռա­յողներին տրամադրվել են բնակա­րանի գնման վկայագրեր:

«Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մարտա­կան հերթապահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհ­ված նախ­կին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր: 2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգա­բարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մար­տա­կան հերթա­պահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշ­մանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնա­սիրություն­նե­ր` Հիմնադրամի հոգաբար­ձուների խորհրդի կողմից համա­պա­տասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումները կատարելու համար»,-նշված է հաշվետվության սեղմագրում։

Լրահոս
Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan