Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Գերմանիայի կառավարությանը:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Մեր երկրների միջև պատմականորեն ձևավորված անձնական, քաղաքացիական, տնտեսական և քաղաքական կապերը մեր երկկողմ հարաբերությունների հիմքն են հանդիսանում: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շահագրգռված է, որ այս հիմքվ պատասխանատու կերպով զարգանան այս հարաբերությունները: Հույսով սպասում ենք ձեր կառավարության հետ համագործակցությանը` այս նպատակին ծառայելու համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր առաջիկա անելիքներում»,- ասված է Գերմանիայի կանցլերի շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Միխայիլ Միշուստինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում