Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը

Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը։

«Այո, ստացել ենք, ընթացքի մեջ է»,- Panorama.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դատախազությանն ուղարկված գրության ներքո ստորագրել էր խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում առկա չէ հանցագործություն:

«Խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի»,- ասված է գրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում