Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են

Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Քվինսլենդ նահանգում ուժեղ անձրևներ և հեղեղումներ են: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրել է news.com.au պորտալը:

Հաղորդվում է, որ նման հորդառատ անձրև «հարյուր տարին մեկ անգամ է լինում». շատ ճանապարհներ, զբոսայգիներ փակվել են, երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, մարդիկ ստիպված տեղաշարժվում են նավակներով: Օդերևութաբանները հաղորդում են, որ անձրևները դադարել են, բայց առաջիկա օրերին կրկին սպասվում են տեղումներ:

Այնուհանդերձ, հարևան Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում շարունակում են անտառային հրդեհները: Շատ մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, տարհանված մարդիկ տեղյակ չեն՝ իրենց տները քանդվե՞լ են, թե ոչ:

Ավստրալիայում անտառային հրդեհները սկսվել են 2019 թ. սեպտեմբերից, մինչ այժմ մարված չեն: Արդեն այրվել է միլիոնավոր հեկտար անտառ, 28 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն ոչնչացել: Սիդնեյի համալսարանի գնահատմամբ, ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում