AM | RU
USD
EUR
RUB

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն իր ու ԱԱԾ անձնակազմի անունից ցավակցական խոսք է հղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի կապակցությամբ։

«Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։

Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։

Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,- ասված է ցավակցական խոսքում։

Հիշեցնենք՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է ‎1981թ.-ին։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։

 

Լրահոս
Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan