AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.am: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ ողբերգական մահը ցնցեց հայ հասարակությանը, քաղաքական-հասարակական շրջանակներին:

Երեկվանից ողջ համացանցը տեսավ նաև Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի անզուսպ լացը Գեորգի Կուտոյանի շենքի մուտքի մոտ, տեսավ ու մարդկայնորեն հասկացավ այն մարդու ցավը, ով մոտ ընկերոջ է կորցրել: Բայց տարօրինակորեն, սակայն լիովին բացատրելի կերպով մեր հասարակության մեջ գտնվեցին մարդիկ, ում համար այդ տեսանյութը տարատեսակ շահարկումների, ծաղրի ու սպառնալիքի առիթ ու թեմա դարձավ:

Սարսափելին իրականում այն է, որ նման մարդկանց շարքում տեղ են գտել իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Այսպես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու:

168.am-ը դիմեց ոստիկանություն՝ ճշտելու համար՝ ո՞վ է այդ աշխատակիցը, ո՞ր ստորաբաժանումում է ծառայում, և առհասարակ ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է հանդուրժել իր շարքերում նման աշխատակցի:

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված»,- նշվում է ոստիկանության լրատվական ծառայության պատասխանի մեջ:

Հարցին, թե ե՞րբ կավարտվի ծառայողական քննությունը, պատասխանեցին՝ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Լրահոս
Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Մեդիա պաշտպան»-ը իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել. Սերժ Սարգսյան Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ» ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել Ինչպես են այս օրերին ախտահանում Թբիլիսիի փողոցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել «Ժողովուրդ». Խաբել են. Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը Ինչու է կորոնավիրուսի թեմայով ուղերձի ժամանակ Պուտինի ժամացույցը սխալ ժամանակ ցույց տվել ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 508 դրամ առավելագույն փոխարժեքով Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հայտնում կորոնավիրուսի վերաբերյալ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ «Ես պարզապես ապրում եմ կողքովս անցնող կյանքը». աշխարհի ամենատարեց մարդը 112 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ուժը կորցրած է ճանաչել իր որոշումը «Իրատես». Իմքայլականները նեղ շրջանակում ամենևին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում ահավոր «բարդակ» է Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Իրատես». Թեժ խոսակցություն՝ Տիգրան Ավինյանի և Արարատ Միրզոյանի միջև «Իրատես»․ Մահճակալներով կահավորված Մարզահամերգային համալիրի լուսանկարները խուճապ են առաջացրել հասարակության շրջանում «Ժողովուրդ»․ Փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում «Հրապարակ»․ Մասիս Մայիլյանը հնարավոր է պայքարը չշարունակի՞ «Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է բնակիչներին, Գրիգորյանները՝ օգնում «Փաստ»․ Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը «Փաստ»․ Երբ իշխանության մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ «Ժողովուրդ»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Հրապարակ»․ Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ «Ժողովուրդ»․ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 3 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ Պարետատունը լրատվամիջոցներին բաժանում է յուրայինների և օտարների. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan