Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ

Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ա․ Թավադյանին։

Նշենք, որ այս պահին դատարանը դռնփակ նիստում քննում է Ա․ Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շշուկներ կան, որ հանձնարարվել է մերժել Ա․ Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ճշտող հարցին՝ ով է հանձնարարել, Հարությունյանը պատասխանեց՝ այս երկրում միայն մեկ հոգի է հանձնարարում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում