AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն.

«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի։ Քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, գրանցվել է մահվան 19 դեպք Սպասվում են տեղումներ Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ՊՆ-ն որոշում է կայացրել Բակո Սահակյանը հաջողություններ է մաղթել Ջալալ Հարությունյանին ծառայության մեջ Արցախի ԶՈւ-ն ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարի հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը. Կարեն Աբրահամյան Կոտայքի ու Գեղարքունիքի մի քանի համայնքում վթարային ջրանջատում է Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է Վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել. ՈՒՂԻՂ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-իշխանությունները թաքցնում են իրական թվերը Արման Սաղաթելյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը չհակադարձելու մասին Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan