Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը

Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թևերի միջև հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում