Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
20/01/2020 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում