Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան

Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայում զինյալները հունվարի 19-ին փորձել են անօդաչուներով հարձակվել Խմեյմիմ ավիաբազայի վրա։ Ավիաբազայի հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել թիրախները, հենակետին որևէ վնաս չի հասցվել։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն:

Գերատեսչությունը նշել է, որ «Խմեյմիմ» ավիաբազայի ռուսական ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են երեք փոքր անօդաչու թռչող սարք, որոնք մոտենում էին բազային հյուսիս-արևելքից:

Նշվում է, որ նախորդ հարձակումը ավիաբազայի վրա տեղի էր ունեցել դեկտեմբերի վերջին: Այնուհետև հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել էր ցած նետել երկու անօդաչու թռչող սարքի, հարձակման արդյունքում որևէ վնաս չէր եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում