Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Ermenihaber.am: Թուրքիայի արևելյան Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգի Զառա շրջանի Բեյփընար գյուղում Ռիխտերի սանդղակով 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 19-ին, տեղական ժամանակով` 21:29-ին:

Նախնական տվյալների համաձայն` մարդկային կորուստներ և նյութական վնասներ չկան:

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել, ինչի հետևանքով բնակիչները դուրս են եկել իրենց տներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում