AM | RU
USD
EUR
RUB

Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ Գերագույն խորհրդի, հետո Ազգային ժողովի բոլոր կազմերն ամբողջովին տեղեկացված չեն եղել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:

«Ես պատասխանատվություն եմ կրում իմ այս հայտարարության համար՝ Գերագույն խորհրդի, հետո Ազգային ժողովի բոլոր կազմերի, ներառյալ այսօրվա, ամբողջովին չիրազեկվածությունն Արցախի հարցի մասին»,- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ այն իմացությունը, որով կարող են հանդես գալ այս կամ այն պատգամավորներ, միտինգային մակարդակի տեղեկություն է:

«Եվ ահա այդ չիմացությամբ նրանք հանդիպում են, օրինակի համար, էկոլոգիական հարցով որևէ միջազգային կոնֆերանսում ադրբեջանցու, որն իրենից տասնապատիկ ավելի լավ գիտի թե մեր, թե իրենց կողմից ընդունված որոշումները, թե իրենց ստի վրա կառուցված դոկտրինը, թե մեր անատամ, անհասցեական դոկտրինը:

Այստեղ է խնդիրը, արդյո՞ք պետությունը վերջապես կընկալի այն պարզ իրողությունը, որ Արցախի հիմնահարցը ոչ անցյալի խնդիր է, ոչ էլ այսօրվա կամ վաղվա լուծելիք գործընթաց է, հարցադրում: Այն միշտ մեզ հետ լինելու է: Պետք է այդ խնդրի մանրուքներին տիրապետեն հենց այն անձիք, որոնք ամենաշատը հանդես են գալիս միջազգային հարթակներում: Մինչև չունենանք ռազմավարություն, մենք ոչ թե տանուլ կտանք, այլ կշարունակենք աշխատել տանուլ տված դաշտում»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նշեց, որ տարբեր միջազգային համաժողովներին մասնակցելու նպակակով եղել է աշխարհի 50-60 պետությունում, բոլոր այդ վայրերում սեղանների վրա բոլոր անդամների առջև Ադրբեջանի կողմից պատրաստված նյութեր էին դրված՝ և տպագիր, թե տեսանյութեր:

«Քանի որ դա այն տեղեկություն է, որը տարածվում է արդեն 30 տարի, պատկերացրեք, թե մենք ինչ խնդրի առաջ ենք կանգնած: Բայց ես լավատես եմ, մենք հաղթելու ենք, ուղղակի պետք է մի քիչ շատ աշխատել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Լրահոս
Վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել. ՈՒՂԻՂ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-իշխանությունները թաքցնում են իրական թվերը Արման Սաղաթելյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը չհակադարձելու մասին Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan