Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 914 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 326 մարդ (98 կին, 166 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 588 մարդ (176 կին, 300 երեխա)»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բնակության մշտական վայր է վերադարձել 715 փախստական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում