2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է

2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում այսօր գրառում էր տեղադրվել, ըստ որի՝ սահմանին գազի գինը 2020 թվականին չի թանկանա։

Նշենք, որ գազի գնի չթանկացման տեղեկատվությունը հրապարակվել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին։

Նշենք նաև, որ այս պահին դեռևս անորոշ է 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Aysor.am-ին հայտնել էին, որ սակագնի վերանայման հարցն ընկերությունում քննարկվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում