«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը

«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը

«Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երևանի Տերյան փողոցում՝ «Ցիտադելի» շենքում, վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե և բերվել է Մեծ Բրիտանիայից: «Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:

Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում