«Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները

«Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները

«Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։

Մեր ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է այդկերպ բացատրել, Մակունցը հորդորել է լսել ու շարունակել է խոսել այսօրվա աննախադեպ ուժեղ ընդդիմության մասին և նրանց որոշ պաշտոններ, մասնավորապես, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահինը, վստահելու մասին․ «Մենք սուպերվարչապետական համակարգում ունենք ընդդիմություն, որն ուժեղ է, քան եղել է նախկինում»: Ճեպազրույցից 1 ժամ անց Մակունցը Ֆեյսբուքում խմբագրել է իր խոսքը, թերևս վերևից հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին, և նա հստակեցրել է «իր պատկերացումները»․ «Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգը՝ իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք ինչպես։

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, և ամեն ինչ կարգավորվի»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում