AM | RU
USD
EUR
RUB

Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։

Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարեր գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները․ քաղաքագետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս` ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ. Սերժ Սարգսյան Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան Ըստ մեր տաղանդաշատ նախարարի` մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց (Տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan