AM | RU
USD
EUR
RUB

Տավարի մսի գներն աճել են

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, այս անգամ անդրադարձել է տավարի մսի ծավալներին՝ հաշվի առնելով վեր­­­ջինիս կենսական նշանակությունը՝ որպես առաջին անհրաժեշտության ապ­րանք:

«ՀՀ-ում արտադրված տավարի մսի ծավալները 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել էին 3.32%-ով, մինչդեռ ներմուծման ծավալներն ավելացել էին 79.32%-ով (տե՛ս գծապատկեր 1): Տավարի մսի արատահանում է գրանցվել միայն 2018թ.-ին 0.6 տոննայի չափով: Ինչ վերաբերում է գներին, թեև տավարի մսի արտադրված ծավալների կրճատումը զիջել էր ներմուծման ծավալներին, այնուամենայնիվ տավարի մսի մանրածախ միջին գինը բարձրացել էր 20.94%-ով և կազմել շուրջ 3,140 ՀՀ դրամ[1]:

Գծապատկեր 1. Արտադրված և ներմուծված տավարի մսի ծավալները (հազար տոննա) 2017-2018թթ.-ին[2]:

Մեր կարծիքով այս երևույթի բացատրությունը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով՝

Տնային տնտեսությունները նախընտրել են տեղական արտադրության միս գնել՝ եկամուտների տվյալ մակարդակի դեպքում (նույնիսկ ավելի քիչ կգ-ով):

Ներմուծման ծավալների փոփոխությունն այդքան էլ մեծ չէր, որ հանգեցներ մանրածախ գների միջին արժեքի զգալի նվազման՝ հատկապես տեղական ծագման պարագայում (քանի որ վերջինիս ինքնարժեքը հնարավոր է զգալիորեն գերազանցել էր ներմուծվածի արժեքին):
Ինչ վերաբերում է թարմ կամ պաղեցված տավարի մսի ներմուծմանը, ապա վերջինիս կառուցվածքում 2018թ-ին հունվար-հոկտեմբեր ամիսներին գերա­կշռել է ԵԱՏՄ ծագում ունեցող թարմ մսի ներմուծումը՝ հատկապես Բելառուսից (2018թ.-ին՝ ներմուծման 87.2%), որին հաջորդել է ՌԴ-ն (2018թ.-ին՝ ներմուծման 12.4%): Ներմուծման ծավալները 2018թ.-ի առաջին 10 ամիսներին կազմել էր 513,077 ԱՄՆ դոլար, որը գերազանցել էր նախորդ տարվա նույն ժամանա­կահատ­վածի ծավալին ավելի քան 5 անգամ (Բելառուսի դեպքում՝ 8.5 անգամ)[3]: Սառեցված տավարի մսի ներմուծման պարագայում 2018թ.-ի առաջին 10 ամիսների ներմուծման ծավալները ավելացել էին 26.8%-ով՝ կազմելով 6.78 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման 50.1%-ը բաժին էր ընկել Ուկրաինական ծագում ունեցող տավարի մսին, որին հաջորդել են հնդկական և բրազիլիական ծագման միսը: Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքները, ինչպես պաղեցված այնպես էլ սառեցված զգալիորեն զիջում էին ՀՀ շուկայում վաճառվող տավարի մսի մանրածախ միջին գնին (տե՛ս գծապատկեր 2):

Գծապատկեր 2. Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը 2017-2018թթ. հունվար-հոկտեմբեր ամիսներին (մաքսային)

Այսպիսով, եթե ներմուծման ծավալներն աճի միտումներ դրսևորեն, իսկ տեղական արտադրության տավարի մսի ինքնարժեքը մնա նույն մակարդակի կամ զգալիորեն չնվազի, ապա դա կհանգեցնի նրան, որ տնային տնտեսությունները կարող են փոխարինել տեղական միսը ներմուծվածով՝ հատկապես եկամուտների պարագայում անփոփոխ մնալու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին «Հրապարակ». Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել «Փաստ». Փաշինյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե երկրում բոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել. ՈՒՂԻՂ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ Մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ. թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում. Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսը դադարեցվել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի»-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը (ֆոտո) Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում Հակաադրբեջանական քարոզչությունն այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, այլապես տանուլ կտանք. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյանի պաշտպանը գործից գաղտնիքներ բացեց. անակնկալներ կլինեն դատարանում «Այո»-ի 3 մլն դրամանոց լոգոն 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է․ ՔՊ-ն քննարկում է ստեղծված իրավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan