Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա

Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում