AM | RU
USD
EUR
RUB

Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե Սահմանադրական փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն, բայց հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ իրենց փոփոխությունները միտված են լինելու իշխանությունն ավելի ամրապնդելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը Սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով ստեղծելով, Սաղաթելյանն ասաց. «Քանի որ իշխանությունը չի հայտարարել իր նպատակի մասին, չի հայտարարել թե ինչ խնդիր է ուզում դրանով լուծել, չեմ կարող կարծիք հայտնել: Մեկ բան մեզ համար շատ հստակ է՝ նախկինին վերադարձ չկա. երկրի կառավարման ձևը՝ խորհրդարանական համակարգից կրկին անցում կիսանախագահական կամ նախագահական համակարգի, մենք բացառում ենք»:

Ըստ Սաղաթելյանի՝ Սահմանադրության փոփոխության համար պետք է երկու կարևոր պատճառ լինի: «Պետք է հասարակական պահանջ լինի և երկրորդ՝ հիմնավորում, թե այսօրվա Սահմանադրության որ հոդվածներն են խնդիրներ ստեղծում երկրի անվտանգության, զարգացման հնարավորությունների համար: Երբ կկողմնորոշվեն կհայտարարեն իրենց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու նպատակը և կհայտարարեն, թե այդ հանձնաժողովն ինչ փոփոխություններով և առաջարկություններով է հանդես գալու, այդ ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումները հստակ կասենք, որովհետև մեզ համար շատ սկզբունքային է խորհրդարանական կառավարման համակարգը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս գործող Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն իրականացնել, հիմա Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով ստեղծելն ի՞նչ է ենթադրում, Սաղաթելյանն արձագանքեց. «Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն»:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ այս իշխանությունները, մասնավորապես երկրի ղեկավարը Սահմանադրության փոփոխությունից հետո քննադատում էին «սուպերվարչապետական» համակարգը: «Ուստի առաջին հերթին հենց այս սուպերվարչապետական համակարգից պետք է ազատվել, սակայն, բնականաբար, հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, իրենց փոփոխությունները միտված են լինելու իշխանությունն էլ ավելի ամրապնդելուն: Հաշվի առնելով իշխանության գործելաոճը՝ կարելի է նման ենթադրություն անել, բայց թող հանդես գան իրենց պատճառաբանություններով, առաջարկություններով մենք էլ համապատասխան դիրքորոշում կհայտնենք»,- շեշտեց նա:

Լրահոս
Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրեական գործի մասին (տեսանյութ) Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ) Արցախում 23-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված) Լարսը բաց է Երևանում և 8 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Հրապարակ». ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին. մանրամասներ քաղխորհրդի նիստից «168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին «Ժողովուրդ»․ Վեթինգի գաղափարը վերակենդանանում է «Հրապարակ». Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռուբեն Մելիքյանը՝ «ոչ»-ի շտաբի մասին «Փաստ». Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման»2-րդ խո­շոր փուլը «Հրապարակ». Մարությանը փորձում է շրջանցել ՎԶԵԲ-ի կանոնները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan