AM | RU
USD
EUR
RUB

Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մինչև քաղաքական մանրէաբանության ուսումնասիրման առարկա հանդիսացող իշխանական որոշ պատգամավորներ ԱԺ-ում ինքնամոռաց կառչում էին Սերժ Սարգսյանի, իմ, Հանրապետականի և Միքայել Մինասյանի քաղաքական կապիտալից, լրահոսի սրընթաց տեմպը երկրորդ պլան մղեց մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն:

Հայտնի դարձավ, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: Շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ շուրջ 4 ժամ տևող հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Իհարկե, հատկանշական է, որ մոտ մեկ տարվա պատմություն ունեցող շարժումը տեսանելի և հետաքրքիր է դարձել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության համար:

Սակայն ըստ էության՝ Իրանի դեսպանատան պատվիրակների այս այցը լուրջ վերլուծության և խորքային գնահատման կարիք ունի:

Տվյալ այցը պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին սրացման համատեքստում, որի ընթացքում ՀՀ օրվա իշխանությունների ոչ ադեկվատ, մանկամիտ ու դիլետանտ պահվածք դրսևորեցին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:

Թե ինչ և ինչպես պետք է աներ այս իշխանությունը այդ օրերին, մի քանի անգամ բարձրաձայնել եմ:

Սակայն նրանց կողմից ուշացած ցավակցությունը, բավականին ցածր մակարդակով դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառումները, բարձրաստիճան լեռնագնացի «ջրիկ» հայտարարությունները, հայկական պատվիրակության չմասնակցելը գեներալի հուղարկավորությանը՝ այս ամենը աննկատ չի անցել հազարամյակների պատմության ընթացքում դիվանագիտական նրբությունները «օդից բռնելու» նուրբ արվեստը սերտած իրանական կողմի աչքերում:

Ստացվում է, որ հայկական իշխանությունները փաստացի լրջորեն չեն վերաբերվել Իրանում տեղի ունեցած ողբերգությանը, իսկ իրանական կողմը բացահայտ ցույց է տալիս իր դժգոհությունը նման վերաբերմունքի համար:

«ՎԵՏՕ»-ի գրասենյակ այցելելով և արևմտամետ մի շարք ՀԿ-ների հետ փոխկապակցված իշխանավորների մասին հայտնի պատի մոտ լուսանկարվելով՝ իրանական կողմը դիմում է բացահայտ քայլի: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ շարժման գրասենյակ այցելելուց բացի, դեսպանատունը ակնհայտ համաձայնություն է տվել հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ հրապարակելուն:

Միամտություն կլինի մտածել, որ հարևան երկրի ղեկավարությունը տեղեկացված չէ ՀՀ իշխանության կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների ատլանտիկ կապերի մասին։ Իրանական կողմը նաև շատ լավ հասկանում է, որ Իրանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին հայկական կողմի ոչ ադեկվատ պահվածքը թելադրված է կառավարության կազմում ընդգրկված նման գործիչների ազդեցությամբ։

Ըստ էության չի բացառվում նաև, որ այսօրինակ ժեստով պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն է հայտնում մեր ԱԳՆ-ին:

Իրավիճակից ճիշտ դասեր չքաղելու դեպքում Իրանի կողմից պատեհ առիթով հնարավոր են էլ ավելի կոշտ ու չոր քայլեր: Կատարվածը ակնհայտ դեղին քարտ էր ՀՀ իշխանություններին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի. RussiaToday Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan