Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը

Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ,  Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուծարել է Հյուսիսային Կովկասի զարգացման նախարարությունը:

Լուծարված նախարարության գործառույթները փոխանցվել են Տնտեսական զարգացման նախարարությանը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կովկասի զարգացման նախարարությունը ստեղծվել էր 2014 թ.: Նախարարության նպատակը տարածաշրջանի զարգացման համար պետական ծրագրերի մշակումն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում