«Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց

«Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց

«Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաև մսի շուկայում։

Սպանդանոցների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գյուղերում մորթը կրճատվել է։ «Գումի շուկայի» մսավաճառների շարքում տավարի միս արդեն մոտ 3 օր է՝ չեն բերում։

Նրանք, ովքեր տանն էին մորթը կազմակերպում, սպանդանոցներ դեռ չեն դիմել, իսկ խանութպանները խուսափում են առանց թղթի միս վերցնել։

«Եթե սպանդանոցի թուղթը չունենանք, մեզ անմիջապես 300 հազար տուգանելու են։ Երեք օր է՝ միս չենք վերցրել»,- ասաց մսի շարքում աշխատող կանանցից մեկը։ Այս պահին տավարի մսի գները դեռ չեն բարձրացել՝ 2500-3000 դրամի սահմաններում են»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում